Բոլոր խնդիրների լուծումը հունիսի 7-ին ընտրության գնալն է․ հարցում Երևանում

03 Հունիսի 2026, 22:30

Կարծիք

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից Ռուսաստան մի շարք գյուղմթերքների ներմուծման նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Երևանի բնակիչների հետ՝ հասկանալու, թե նրանք ինչ կարծիք ունեն այս հարցի շուրջ։

«Մեր արտադրողներն, ամենայն հավանականությամբ, խնդիրների առաջ կկանգնեն։ Սակայն թե ինչպես կհաղթահարեն այդ ամենը, ի՞նչ ճանապարհով, դժվար է ասել։ Ռուսաստանը վերջին շրջանում բավական կոշտ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Ամեն դեպքում, առաջիկա մեկ տարին մեզ համար լինելու է բավականին դժվար անցումային փուլ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ այն կարծիքին է, որ սահմանափակումները ժամանակավոր բնույթ ունեն և շուտով խնդիրը կլուծվի։

Հարցման մասնակիցներից մեկն էլ ասել է․ «Եթե Հայաստանը ծայրահեղ քայլերի չգնա, բոլորի հետ էլ հարաբերությունները կարող են կարգավորել։ Օրինակ՝ ես շատ դժգոհ եմ ներկա կառավարությունից, որ չեն կարողանում լուծել այս հարցերը»։

Քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։