Բողոքարկվել է Արեգնազ Մանուկյանին երկու ամսով կալանավորելու որոշումը
20 Հուլիսի 2026, 17:25
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի փաստաբանական թիմը վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած երկամսյա կալանքի որոշման:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Մանուկյանին կալանավորելու որոշումը կայացրել էր 2026 թվականի հուլիսի 9-ին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։