Չպատմված պատմություն. Մարշալ Բաղրամյան
09 Մայիսի 2025, 21:45
Alpha Media House-ը «Ժառանգություն և Առաջընթաց» հիմնադրամի և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ մեկնարկում է «Չպատմված պատմություն» խորագրով պատմական փոդքասթը:
«Չպատմված պատմություն» փոդքասթը հայ ժողովրդի ականավոր ներկայացուցիչների կյանքի և ձեռքբերումների մասին է։
Alpha Media House-ի «Չպատմված պատմություն» նոր նախագծի առաջին թողարկմանը կտեղեկանաք, թե ինչպես է ապագա մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը 1941 թվականին հայտնվել Հայրենական մեծ պատերազմի ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Կիևի աղետի էպիկենտրոնում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է նրան հաջողվել փախչել Կիևի կաթսայից, որում 450 հազար մարդ զոհվել և գերության մեջ է հայտնվել։
Պատմական այս հատվածի մանրամասներով մեզ հետ կիսվել է պատմական գիտությունների թեկնածու, «Անիվ» հիմնադրամի նախագծերի համակարգող և «Մարշալ Բաղրամյան» գրքի հեղինակներից Եվգենի Գուրինովը: