Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում ավելի անկախ Հայաստանի համար. Ռուբիոն՝ Միրզոյանին

26 Մայիսի 2026, 16:55

Քաղաքականություն

Վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ են հարթում դեպի ավելի պայծառ, դեպի ավելի անկախ ապագա Հայաստանի համար: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ կողմերի միջև նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Բացի այդ, ստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը: