Էդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմը կցուցադրվի Գերմանիայում
15 Մարտի 2025, 10:32

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Էդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է ապրիլի 24-ից 27-ը Գերմանիայում անցկացվելիք «Grenzland-Filmtage Selb» 48-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում։
«Ճանապարհ դեպի Լաչին»-ը Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի շրջանավարտ Էդվարդ Ղազարյանի երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է։
Ֆիլմի գլխավոր հերոսներն են հայ Արսենը և ադրբեջանցի Ֆաթին, որոնք վթարի են ենթարկվում լեռնային ճանապարհին։ Տեսուչներին սպասելիս նրանք ծանոթանում են և իմանում միմյանց ճակատագրի հանգամանքները, որոնք, պարզվում է, ողբերգականորեն միահյուսված են։