Եկեղեցու դեմ արշավը որևէ հիմք չունի․ սա քաղաքական վրեժխնդրության հարց է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

25 Սեպտեմբերի 2026, 13:38

Քաղաքականություն

Մեծագույն մտահոգություն է Եկեղեցու ևՎեհափառի դեմ տարվող արշավը։ Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ այս արշավը որևէ հիմք չունի, սա քաղաքական վրեժխնդրության հարց է։

«Սա սրբությունների պղծում է մեզ համար։ Մենք լուրջ աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ՝ թե՛ Վեհափառի, թե՛ Արամ Ա-ի հետ խորհրդակցելով, միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի և այլ միջոցներով զորակցական կոչեր ապահովելով։ Այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է»,- նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում ժողովրդավարությունը նահանջում է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին։

«Ես հուսով եմ, որ գործը չի հասնի Վեհափառի ձերբակալությանը, բայց, գիտեք, ամեն «կարմիր գիծ» հատել է այս իշխանությունը»,- հավելել է նա։

Հիմա եթերում