Եկեղեցու շուրջ տեղի ունեցողն ազգային խայտառակություն է․ Սամվել Կարապետյան
20 Օգոստոսի 2026, 12:38
Եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացը համաշխարհային ամոթ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով իշխող թիմի այն պնդումներին, թե ընտրությունների արդյունքում մանդատ են ստացել եկեղեցական հարցերը կարգավորելու կամ եկեղեցում «բարենորոգումներ» իրականացնելու համար՝ Սամվել Կարապետյանը դրանք որակել է որպես ազգային խայտառակություն։
«Ինչ վերաբերում է 2026-2031 թվականների նրանց ծրագրերին ու եկեղեցում, իբր, բարենորոգումներ անելու, Վեհափառին հեռացնելու կամ նոր Կաթողիկոս նշանակելու բացահայտ պլաններին, ապա կարող եմ ասել մեկ բան. իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել»,- նշել է կուսակցության առաջնորդը: