ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով
28 Ապրիլի 2026, 19:00
ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները, ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Նշվում է, որ դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։
ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական մարմինների նախապատրաստական աշխատանքները՝ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ։
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։
ԿԸՀ-ն հյուրերին է փոխանցել ձեռնարկներ, որոնցով մանրամասն ներկայացվում է իրենց իրավունքները և պարտականությունները։