Երևանն առաջ է անցել Թբիլիսիից գործուղումների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում
23 Հունվարի 2025, 15:50

Ամերիկյան Mercer խորհրդատվական ընկերության կազմած «Cost of Living City Ranking 2024»-ի աշխատակիցների կեցության ծախսերի գծով միջազգային գործուղումների համար ամենաթանկ քաղաքների վարկանիշում Երևանն առաջ է անցել Թբիլիսիից և Բաքվից:
Հայաստանի մայրաքաղաքը 226 քաղաքների շարքում զբաղեցրել է 115-րդ տեղը՝ 2023 թվականի համեմատ նահանջելով 15 հորիզոնականով։Բաքուն զբաղեցրել է 171-րդ տեղը, իսկ Թբիլիսին՝ 188-րդ:
Բնակության համար ամենաթանկ քաղաքները կրկին ճանաչվել են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը: Իսկ օտարերկրյա աշխատողների համար ամենացածր գները հայտնվել են Իսլամաբադում (Պակիստան), Լագոսում (քաղաք Նիգերիայում) և Աբուջայում (Նիգերիայի մայրաքաղաք):