Էրիկ Իսրայելյանը նոկաուտի է ենթարկել Ալեքս Գանյոնին

06 Հունիսի 2025, 19:40

Սպորտ

20-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (2-0) իր երկրորդ մենամարտում պրոֆեսիոնալի կարգավիճակում տպավորիչ նոկաուտով հաղթել է կանադացի Ալեքս Գանյոնին (0-3-1)։ Մենամարտը տեղի է ունեցել Մոնրեալի բռնցքամարտի երեկոյի ժամանակ:

Այն դարձել է Իսրայելյանի երկրորդ վաղաժամ հաղթանակը: 2025 թ. սկզբին նա պայմանագիր է կնքել կանադական հայտնի «Eye of The Tiger» փրոմոուշնի հետ, որի հովանավորությամբ Էրիկն արդեն երկու մենամարտ է անցկացրել և երկուսում էլ համոզիչ հաղթանակ տարել:

Մինչ պրոֆեսիոնալ դառնալը Իսրայելյանը մեծ հաջողությունների է հասել սիրողական ռինգում. Հայաստանի հավաքականի կազմում դարձել է Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։