Երիտասարդ հայ հրաձիգները՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
14 Փետրվարի 2025, 19:30

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի տղաները նվաճել են արծաթե մեդալ։
Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցել է 880 միավոր և դուրս եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն եզրափակչում 8:12 հաշվով զիջել են բուլղարացիներին և դարձել ԵԱ-ի արծաթե մեդալակիր։