Եթե ճանապարհը տանք, Սյունիքի հարցը կփակվի. Գեորգի Մկրտչյան
09 Հունիսի 2025, 18:10
Մեղրիի բնակիչ Գեորգի Մկրտչյանի մանկության երազանք էր իր ծննդավայրում այգի ու տուն կառուցել, այնտեղ ապրել։
«23 տարեկանում գնացի Պետերբուրգ, ամուսնացա, բայց իմ մանկության երազանքն այստեղ ապրելն է եղել: Թոշակի անցնելուց հետո կնոջս հետ պայմանավորվել էի, որ ինքն էլ պետք է գա: Բայց երբ տեսա, որ գալու մտադրություն չունի, եկա, սկսեցի աշխատել: Մինչև հիմա աշխատում եմ: Իմ աշխատանքային գրքույկում կա նշված 35 աշխատատեղ: Ամեն տեղ աշխատել եմ»,-ասել է նա:
Գեորգի Մկրտչյանի խոսքով՝ թուրքերին հիմա էլ Սյունիքն է պետք, և եթե ճանապարհը տան, կփակեն Սյունիքի հարցը:
«Ինչպես Մոնթեն էր ասում` «եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Նույնն է Սյունիքի դեպքում: Աստված մի արասցե, հաջորդը Սյունիքը լինի»,-նշել է Մեղրիի բնակիչը:
Դրա համար, ըստ նրա, պետք է համախմբվել: Նա նշել է, որ այսօր Հայաստանը չունի լավ ղեկավարություն, որը կհամախմբի ժողովրդին:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Գեորգի Մկրտչյանն ասել է․ «Պայմանագիրը խնդրելով չէ, այն պետք է երկկողմանի լինի: Այսօր ՀՀ ղեկավարն ասում է, որ կռիվ չլինելու դեպքում նշաձողը պետք է իջեցնել: Ինչքա՞ն իջեցնենք: Նոյեմբերի 9-ի պայմանագրում ասվում էր՝ «կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին»: Բայց եկան հասան Կապանի օդանավակայան, մտել են Ջերմուկ․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութը՝ Marz News-ի: