Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Արամ Վարդևանյան

20 Օգոստոսի 2026, 13:10

Քաղաքականություն

Խմբակցությունն ունի ցանկացած իրավիճակի վերաբերյալ հստակ մարտավարություն, պարզապես կխնդրեմ սպասել, ըստ արդյունքի՝ խմբակցությունն իր դիրքորոշումը կներկայացնի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընդդիմադիր թեկնածուների չընտրվելու հավանական սցենարներին։

Վարդևանյանն ընդգծել է, որ ընդդիմադիր թեկնածուների առաջադրման հարցում պետք է առաջնորդվել իրավական, այլ ոչ թե քաղաքական սկզբունքներով։

«Ընդդիմադիր խմբակցության կողմից կատարվել է առաջադրում, և այն պետք է հարգել։ Սա նկարագրում եմ դասական, բարձր ժողովրդավարական ստանդարտի տեսանկյունից»,- նշել է նա։