Եթե պարգևավճարների գոնե կեսը տային թոշակառուներին, մարդիկ սոված չէին լինի․ Շիրակի բնակիչ

«Եթե նախարարների պարգևավճարների գոնե կեսը տային թոշակառուներին, մարդիկ հիմա սոված-ծարավ չէին լինի»,- այս մասին Շիրակի մարզում անցկացված հարցման ժամանակ ասել է բնակիչներից մեկը։

Ըստ նրա՝ ամբողջ կյանքում թոշակառուներն աշխատել են, հիմա պետք է հանգիստ ապրեին, բայց գումար չունեն, թոշակով էլ հազիվ գոյատևում են։

Քաղաքացիների խոսքով՝ իշխանությունները չեն հետաքրքրվում ժողովրդով և նրանց ցավով։

«Ժողովրդի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Թոշակներն ավելացրել են 10 հազար դրամով, բայց ապրանքներն են թանկացել»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։