Եթե քո վրա վստահ չէիր, ինչու եկար, ինչու խաբեցիր ժողովրդին․ Մասիսի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

28 Ապրիլի 2026, 15:20

Կարծիք

«Ո՞վ է ընտանիքի պատասխանատուն, եթե երեխան սոված է: Տղամարդը, չէ՞։ Դու էլ մեծ ընտանիքի՝ ժողովրդի պատասխանատուն ես։ Եթե վստահ չէիր քո վրա, ինչո՞ւ եկար, ինչո՞ւ խաբեցիր ժողովրդին»,- հարցման ժամանակ ասել է Մասիս քաղաքի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացին աղքատ է, ուրեմն դա նրա խնդիրն է։

Հարցման մասնակիցների խոսքով՝ հենց ժողովուրդն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության և շարունակում է ստել նրանց։

«Նրա բերանում մի ճիշտ խոսք չկա։ Այսօր այլ բան է խոսում, վաղը մի ուրիշ բան»,- ընդգծել է Մասիսի բնակիչներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։