ԵԽԽՎ անդամները Հայաստանում հրապարակել են ծայրահեղ աղավաղված փաստեր. Ռոբերտ Ամստերդամ

14 Մայիսի 2026, 22:29

Հայեր

«Ամոթալի եմ համարում, որ ԵԽԽՎ անդամները, ովքեր ներկայանում են որպես անկախ և ժողովրդավարության ջատագովներ, մեկնելով Հայաստան հրապարակում են ծայրահեղ աղավաղված փաստեր: ԵԽԽՎ գնահատականի միակողմանի բնույթը լուրջ մտահոգություններ է առաջացնում կառույցի հեղինակության վերաբերյալ, կապված սպասվող ընտրությունների և իրավունքի գերակայության հետ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ անդրադառնալով ՀՀ-ում նախընտրական իրավիճակի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին եզրակացություններին:

Նա խոսել է նաև Հայ Առաքելական եկեղեցուն վերաբեվող մեղադրանքներից:

«Զեկույցի հեղինակներն անտեսում են Փաշինյանի կառավարության ամիսներ տևող արշավը, որի նպատակն է կործանել եկեղեցին, հեռացնել եկեղեցու առաջնորդին և իրականացել եկեղեցականների ապօրինի կալանավորումներ: Նրանք լռում են պետական ռեսուրսների ապօրինի օգտագործման մասին, որն արվում է ոչ միայն Փաշինյանի, այլև ադրբեջանցի հովանավորների քաղաքական նպատակների համար»,-նշել է փաստաբանը:

Ամստերդամի խոսքով՝ Փաշինյանը փորձում է եկեղեցուն ներքաշել իր կուսակցական հարթակ, հասցնելով իրավիճակը նրան, որ իր օգտին քվեարկողներն այժմ ստիպված են հավատալ, թե քվեարկում են եկեղեցու դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում: