Ֆեյքերով մարդկանց մասին ամենագարշելի բաները տարածողը այստեղից ելույթ է ունենում ու սադրում է․ Արամ Վարդևանյան

06 Հոկտեմբերի 2026, 11:35

Քաղաքականություն

Երբ կա երկակի ստանդարտ, կարծում եմ՝ հենց դա էլ ամենամեծ պատճառներից է եղել, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Եթե Ազգային ժողովի նիստը նախագահողը երկակի ստանդարտի փոխարեն իրականում օբյեկտիվ ստանդարտ կիրառի, որևէ լարվածություն չի լինի»,- ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորների հասցեին հնչող խոսքերին գնահատական է տրվում, մինչդեռ տարիներ շարունակ տարբեր անձանց հասցեին ֆեյքերի միջոցով տարածված վիրավորանքներն ու հայհոյանքները մնում են առանց համապատասխան արձագանքի։

«Երբ գործընկերները խոսում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մասին, բայց չեն նկատում տարիներով բոլորի տուն, տեղ ֆեյքերով, հայհոյանքներով, ամենագարշելի երևույթները տարածող հայտնի անձին, ով գալիս է այստեղ էլ ելույթ ունենալու՝ մենակ սադրելու, որ դրանից բավականություն ստանա, ու դրան որևէ գնահատական չի տրվում»,- նշել է նա։

Հիմա եթերում