Ֆին Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ

08 Հուլիսի 2026, 17:30

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ֆին Գերագուսյանը «Սանդերլենդ»-ի հետ ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հարձակվողը նախորդ մրցաշրջանում ակադեմիայի թիմերի կազմում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ շարունակելով իր արդյունավետ ելույթները 2024/25 մրցաշրջանից հետո, որի ընթացքում ընդհանուր առմամբ մասնակցել էր 19 գոլային գործողության։

«18-ամյա ֆուտբոլիստի համար հաջողությունները շարունակվել են նաև միջազգային ասպարեզում․ նախորդ մրցաշրջանում նա առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական և մարտին Բելառուսի դեմ խաղում նշել իր նորամուտը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիմա եթերում