Գերմանիայում հանրահավաքներ կանցկացվեն՝ Սրբազաններին և Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով

06 Հուլիսի 2025, 16:34

Քաղաքականություն

Գերմանիայում ամեն կիրակի հանրահավաքներ են անցկացվելու՝ պահանջելով ազատ արձակել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և Միքայել Աջապահյանին, ինչպես նաև բարերար և գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը:

«Բանտերը նախատեսված են գողերի, ավազակների և դավաճանների համար, այլ ոչ թե հոգևորականների և Forbes-ի ցուցակներում ընդգրկված հայ գործարարների համար», — ասվում է հաղորդագրության մեջ: