Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Արթուր Ավանեսյանին

27 Ապրիլի 2026, 12:46

Քաղաքականություն

Քիչ առաջ, 5-րդ ալիքի տեղեկություններով, հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ: Հակակոռուպցիոն կոմիտեից դեռևս չի հաջողվում մեկնաբանություն ստանալ: