Հանդիսատեսն այնքան ջերմ էր. Ադելիա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին

20 Փետրվարի 2024, 14:05

Սպորտ

Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը դարձել է Մագնիտոգորսկում ավարտված ուժեղագույնների սպարտակիադայի մրցումների հաղթող։ Հաղթանակից հետո նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին։

«Շնորհակալություն, Մագնիտոգորսկ Ձեր էներգիայի, ուրախության, աջակցության, նվերների համար: Հանդիսատեսն այնքան ջերմ էր: Հազար անգամ շնորհակալություն»,- գրել է Ադելիա Պետրոսյանն իր տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ հայազգի ռուս գեղասահորդուհին կարճ և ազատ ծրագրերի արդյունքում ընդհանուր առմամբ հավաքել է 252,97 միավոր՝ դառնալով համառուսաստանյան սպարտակիադայի գեղասահքի կանանց մրցումների հաղթող: