ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

03 Նոյեմբերի 2026, 18:16

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։

Հուսով ենք՝ երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագիրը շուտով կկնքվի», — հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի 4-րդ միջազգային խորհրդաժողովում։

Հիմա եթերում