Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է լուծվի այն ուժերի միջնորդությամբ, որոնք ձգտում են կարգավորման. Իգոր Սեմենովսկի

17 Փետրվարի 2024, 00:10

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս իրավաբան և քաղաքագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Իգոր Սեմենովսկին ընդգծել է, որ տարածաշրջանային բոլոր դերակատարները շահագրգռված են, որ Հարավային Կովկասի խնդիրները լուծվեն ներսից։

«Կարծում եմ, որ ոչ միայն ռուսական կողմը, այլ ընդհանրապես տարածաշրջանային բոլոր խաղացողները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, նույնիսկ Թուրքիան շահագրգռված են, որ Հարավային Կովկասում խնդիրները լուծվեն հենց ներսում։ Դա որոշել են այն մարդիկ և այն երկրները, որոնք ապրում են այս տարածքում, որոնք այստեղ տուն ունեն, այլ ոչ թե նրանք, որոնց դրսից պարտադրել են արհեստական առաջարկներով կամ արհեստական նախաձեռնություններով ։

Եթե նայենք նախկին Հարավսլավիայի կամ հետխորհրդային տարածքի մի շարք երկրների փորձին, ապա կտեսնենք, որ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից նման միջնորդությունը միշտ բացասական արդյունք է ունենում։ Ուստի Պատրուշևի ուղերձն այն է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է լուծվի երկկողմ հիմքի վրա, կամ այն ուժերի միջնորդությամբ, որոնք ունեն ազդեցության իրական լծակներ և որոնք իսկապես ձգտում են խնդրի կարգավորմանը տվյալ տարածքում», — նշել է Սեմենովսկին։