Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է BAFTA մրցանակի՝ լավագույն դերասանական կազմի համար
17 Փետրվարի 2025, 17:27

Հայտնի են դարձել BAFTA (Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիա) կինոմրցանակի դափնեկիրների անունները։ Բրիտանական գլխավոր կինոմրցանակաբաշխության 78-րդ արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին Լոնդոնի «Royal Festival Hall»-ում:
Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որում նկարահանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, մրցանակ է ստացել «Լավագույն քասթինգ» անվանակարգում։
Անորան առաջադրվել է նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր) և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։