Հայաստանի ինտեգրումը եվրոպական տնտեսական դաշտին անհնար կլինի․ Դանիլա Գուրեև
23 Ապրիլի 2026, 23:25
Քաղաքական վերլուծաբան Դանիլա Գուրեևն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի այն հայտարարությունը, ըստ որի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կարող է բախվել տնտեսական ցուցանիշների վատթարացման։
«Ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ Շևցովի դիրքորոշման հետ մի շարք պատճառներով։ Նախ, ինչպես միշտ ասում եմ, աշխարհագրությունն ամեն ինչ է որոշում։ Եթե դիտարկենք Հայաստանի աշխարհագրությունն ու պատմական համատեքստը, ապա, ցավոք, Հայաստանը շատ շահավետ աշխարհագրական դիրք չունի։ Վերջիվերջո, Հայաստանը և Եվրամիությունը միմյանցից շատ հեռու են գտնվում։ Ավելին՝ Հայաստանը չունի ոչ ուղիղ ելք, ոչ էլ նույնիսկ ծովային ճանապարհով հասանելիություն դեպի եվրոպական տարածք։ Հետևաբար, եվրոպական տնտեսական դաշտին ինտեգրումը չափազանց դժվար, իսկ փաստացի՝ անհնար կլինի։ Պարզ օրինակ՝ նույնիսկ հարևան Թուրքիան մինչ օրս Եվրամիության անդամ չէ և, անկեղծ ասած, դժվար թե երբևէ դառնա»,- նշել է Գուրեևը։
Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ տնտեսական համագործակցության վատթարացումը կհանգեցնի նաև քաղաքական հարաբերությունների վատթարացման։