Հայաստանի իշխանությունների մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է․ Զախարովա
27 Օգոստոսի 2026, 16:00
Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցնել իր եվրաինտեգրման ձգտումները։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի մտադրությունները բացահայտում են «հիմնարար հակասություններ», որոնք պայմանավորված են ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի իրավական ու նորմատիվ բազաների անհամատեղելիությամբ։
Ըստ նրա՝ Երևանը ցուցադրաբար փորձում է «միաժամանակ օգտվել եվրասիական ինտեգրումից ստացվող առավելություններից և շարժվել դեպի Եվրամիություն»։
«Հայաստանի իշխանությունների նման մարտավարությունը բացահայտ անպարկեշտ է թվում», — նշել է դիվանագետը։