Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին
17 Օգոստոսի 2026, 20:27
Հայաստանի մոտ 350 կանայք միացել են Արեգնազ Մանուկյանի պաշտպանության կոչին: Իրենց ստորագրությունը դրած կանայք ինձ են դիմել այս անմարդկային երևույթի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու առաջարկությամբ: Այս մասին հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ի պաշտպանության քաղբանտարկյալների
ակցիա ԵՄ դեսպանատան առջեւ
Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև տեղի կունենա ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների:
Հայաստանում սահմանադրական և Մարդու իրվունքների համապարփակ կոնվենցիայի իրավունքները կոպտագույն կերպով խախտվում են, սակայն ԵՄ-ն տարօրինակ լռություն է պահպանում, դրանով իսկ զորակցելով այդ անօրինականություններին:
Օգոստոսի 19-ին Արեգնազ Մանուկյանի 13-ամյա դստեր ծննդյան օրն է, ով զրկված է իր մոր հետ որևէ շփում ունենալուց, դրանով ենթարկվելով հոգեբանական խոշտանգման:
Արեգնազ Մանուկյանի ու բոլոր քաղբանտարկյալների պաշտպանությունը մեր բոլորիս քաղաքացիական, ու, առհասարական, մարդկային պարտքն է»,- գրել է նա: