Հայաստանն իսկական գոհար է՝ ավելի քան 40 հազար հուշարձաններով․ El Confidencial
23 Հուլիսի 2026, 18:20
Իսպանալեզու հեղինակավոր «El Confidencial» պարբերականը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանին։
«Հայաստանը իսկական գոհար է՝ ավելի քան 40 հազար պատմամշակութային հուշարձաններով։ Հնագույն վանքերի, լեռնային տպավորիչ բնապատկերների և դարավոր պատմություն ունեցող խոհանոցի համադրությունն այս երկիրը դարձնում է բացառիկ ուղղություն նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել սովորական զբոսաշրջային երթուղիներից»,- գրել է լրագրող Դավիդ Մարտինես Բլանկոն։
Հոդվածի հեղինակը հատուկ անդրադարձել է Էջմիածնին, Գեղարդին, Հաղպատին և Սանահինին, հայկական գինեգործության ավանդույթներին և հայկական լավաշին։ Նա նաև հիացմունքով նշել է, թե որքան հոգատարությամբ է Հայաստանը պահպանում իր ինքնատիպությունը, որը ձևավորվել է հազարամյակների պատմության ընթացքում։