Հայաստանում Ռուսական տունը հոգեբանական աջակցություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին
12 Հոկտեմբերի 2023, 00:05
Հայաստանում Ռուսական տունը Ռուսաստանի հումանիտար առաքելության (ՌԳՄ) ֆինանսական աջակցությամբ հոգեբանական օգնություն կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տան տելեգրամյան ալիքը։
Այս ուղղությամբ համագործակցությունը քննարկել են Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ապագայում «Ռոսսոտրուդնիչեստվոն» կօգնի ծրագրի մեկնարկին։ Կկկազմվեն օգնության կարիք ունեցող անձանց ցուցակներ։ Ակնկալվում է, որ կենտրոնի աշխատակիցներն առաջին փուլում կընդունեն մինչև 50 տեղահանվածների, խորհրդատվությունները կտևեն 2-ից 6 շաբաթ։
Մասնաճյուղեր արդեն գործում են Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Արմավիրում, Վարդանիսում և Մարտունիում։