Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ունեն բացառապես քաղաքական բնույթ․ Արման Աբովյան

22 Հոկտեմբերի 2026, 17:49

Քաղաքականություն

Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ունեն բացառապես քաղաքական բնույթ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին և այլ ընդդիմադիր գործիչների։

Քաղաքական գործչի խոսքով՝ երկրում գործող հիմնական քաղաքական ուժերի առաջնորդների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

«Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը բանտում են, Սամվել Կարապետյանը՝ տնային կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս ամենը որևէ աղերս չունի ժողովրդավարության և Հայաստանի արմատական շահերի հետ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ քաղաքական ու բարոյահոգեբանական ճնշումների են ենթարկվում նաև ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։

Հիմա եթերում