Հայաստանը բախվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների․ Կայա Կալաս
22 Ապրիլի 2026, 12:55
Եվրամիությունը Հայաստան կուղարկի քաղաքացիական առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության, կիբերհարձակումների դեմ պայքարելու և անօրինական ֆինանսական հոսքերի վերահսկմանը աջակցելու նպատակով։ Առաքելության նախնական մանդատը կտևի երկու տարի։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրդի կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։
«Հայաստանը բախվում է լայնածավալ ապատեղեկատվական արշավների և կիբերհարձակումների։ Առաջիկա տարիներին ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը կտրամադրի փորձագիտական խորհրդատվություն, կնպաստի գերատեսչությունների կարողությունների զարգացմանը և կձևավորի խումբ՝ իրավիճակի մշտադիտարկման ու հրատապ միջոցների ձեռնարկման համար», -ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։