Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, բայց նրբություններ կան․ Օվերչուկ
29 Մայիսի 2026, 18:33
Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Երևանն ավանդաբար ցանկություն է հայտնել մնալ միության կազմում, սակայն կան որոշակի նրբություններ, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել հայկական կողմի հետ, Օվերչուկը նշել է, որ համաձայնեցման գործընթացը շարունակվում է։
«Զինվեք համբերությամբ», — հավելել է փոխվարչապետը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Աստանայում կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «գործնական քննարկում»՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հետ իրավիճակի շուրջ։