Հայաստանը դուրս է եկել «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16 Մայիսի 2025, 10:20
«Եվրատեսիլ 2025»-ին Հայաստանը ներկայացնող 28-ամյա Պարգը (PARG) «Survivor» երգով անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:
Երկրորդ կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 15-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի «St. Jacobshalle» արենայում: Հայաստանից բացի՝ եզրափակիչ են դուրս եկել Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան, Հունաստանը։
«Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին: Հաղթողին կորոշի մասնակից երկրների պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողների քվեարկությունը: Այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր։
Պարգը ծնվել է Երևանում և մեծացել Վոլգոգրադում, որտեղ հետագայում տեղափոխվել է նրա ընտանիքը։ Ավարտել է Վոլգոգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։