Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների հնգյակում է

27 Ապրիլի 2026, 00:30

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականին Հայաստանն ընդգրկվել է այն երկրների առաջին հնգյակում, որոնց քաղաքացիները ստացել են Վրաստանի անձնագիր։ «Գրուզստատ»-ի տվյալներով՝ նոր քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1254-ով։ Նոր քաղաքացիների հիմնական մասը՝ գրեթե 60%-ը (1393 մարդ), կազմել են Ռուսաստանի քաղաքացիները։

Ռուսաստանից բացի, առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Գերմանիան (296 մարդ), Ուկրաինան (114), Հայաստանը (104) և ԱՄՆ-ը (81)։