Հայաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում
02 Հուլիսի 2026, 15:20
Էրազմուսի համալսարանը (Ռոտերդամ) հրապարակել է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը՝ հավաքելով 0.712 միավոր։
Ինդեքսը գնահատում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային միացած 194 երկրներ՝ հինգ հիմնական չափանիշներով՝ գոյատևում, առողջապահություն, կրթություն, պաշտպանություն և երեխաների համար բարենպաստ միջավայր։
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է Նիդեռլանդները՝ 0.871 միավորով։ Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև Իսլանդիան, Մոնակոն, Գերմանիան և Նորվեգիան։
Հետխորհրդային երկրների շարքում ցուցանիշները բաշխվել են հետևյալ կերպ․ Ղազախստանը զբաղեցրել է 24-րդ, Մոլդովան՝ 32-րդ, Վրաստանը՝ 51-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, Հայաստանը՝ 70-րդ, Ղրղզստանը՝ 82-րդ, Տաջիկստանը՝ 92-րդ, Ուզբեկստանը՝ 96-րդ, իսկ Ռուսաստանը՝ 151-րդ տեղը։