Հայազգի դիզայներ Նարեկ Սարգիսը մասնակցում է «Project Runway Canada»-ի երկրորդ եթերաշրջանին
25 Նոյեմբերի 2026, 16:30
Մոնրեալում բնակվող հայազգի դիզայներ Նարեկ Սարգսյանը ընդգրկվել է կանադական «Project Runway Canada» ռեալիթի շոուի երկրորդ եթերաշրջանի 10 մասնակիցների շարքում։ Նախագծի պրեմիերան կայացել է նոյեմբերի 20-ին՝ Crave սթրիմինգային հարթակում։
Սիրիայում ծնված Սարգսյանը մասնագիտական կրթություն է ստացել Հալեպի համալսարանի արվեստի ֆակուլտետում, որտեղից էլ սկսվել է նրա ուղին նորաձևության ոլորտում։
2020 թվականին դիզայները հիմնել է սեփական՝ «NAREG» բրենդը, որտեղ զբաղեցնում է ստեղծագործական տնօրենի պաշտոնը և մշակում տղամարդկանց ու կանանց հագուստի հավաքածուներ։