Հայկական բանջարեղենից հրաժարվելը խնդիր չի դառնա ռուսական շուկայի համար․ Ռեշետնիկով
29 Մայիսի 2026, 13:18
Հայաստանից մատակարարվող բանջարեղենից և մրգերից հրաժարվելը խնդիր կդառնա Հայաստանի, բայց ոչ ռուսական շուկայի համար։ Այս մասին «Վեստի»-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Ռուսական շուկայի համար դրանք այնպիսի ծավալներ են, որոնք մենք հանգիստ կարող ենք փոխարինել այլ շուկաներից ներմուծմամբ կամ ներքին արտադրությամբ»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա։ Պատճառը, ըստ գերատեսչության, բուսասանիտարական նորմերի խախտումների հաճախակի դեպքերն են։