Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է դառնալ Հունգարիայի նախագահ

21 Հուլիսի 2026, 13:53

Քաղաքականություն

Հունգարացի անվանի շախմատիստուհի, գրոսմայստեր Յուդիտ Պոլգարը մերժել է երկրի վարչապետ Պետեր Մադյարի առաջարկը՝ առաջադրվել Հունգարիայի նախագահի պաշտոնում։ Այս մասին շախմատիստուհին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Բարձր եմ գնահատում վարչապետի այս քայլը, որը, չնայած իր կուսակցության զգալի խորհրդարանական մեծամասնությանը, նախագահի պաշտոնի համար առաջարկել է անկախ և կուսակցական շահերից վեր կանգնած թեկնածուի»,- գրել է Պոլգարը։

Պոլգարը միակ կինն է, որը երբևէ ընդգրկվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների լավագույն տասնյակում։ Նրա լավագույն արդյունքը գրանցվել է 2005 թվականի հուլիսին, երբ նա զբաղեցրել է 8-րդ տեղը՝ 2735 վարկանիշային միավորով։ Այդ պահին նրանից բարձր վարկանիշ ունեին աշխարհի տարբեր տարիների ուժեղագույն շախմատիստներ Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը և Գարի Կասպարովը։