Հազարավոր աշխատակիցներ կորցրել են աշխատանքը․ «Մուլտի Գրանդ Փարավոն»-ի ներկայացուցիչ

13 Հուլիսի 2026, 15:26

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների գործունեության կասեցման դեմ բողոքի ակցիաները շարունակվում են: Երևանից բացի, ցույցեր են պլանավորվում նաև Ծաղկաձորում:

«Մուլտի Գրանդ Փարավոն» հյուրանոցի ներկայացուցիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընկերության փակումը հանգեցրել է տուրիստական սեզոնի տապալմանը և միջազգային սկանդալի:

«Մենք շատ մեծ խնդրանք ունենք կառավարությանը, որ վերանայեն իրենց որոշումը և բացեն հիմնարկները, քանի որ հազարավոր աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը: Միջազգային ասպարեզում, հատկապես տուրիզմի ոլորտում, մենք շատ մեծ կորուստներ ունեցանք: Միայն հուլիսին մենք արդեն պլանավորվված ավելի քան 60-ից ավելի խումբ ունեինք»,- նշել է նա: