Հետ գնալ չենք կարող․ Փաշինյանը՝ ԵՄ-ի հետ համագործակցության մասին
26 Նոյեմբերի 2026, 15:00
Մենք չենք կարող չեղարկել Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ մեր կայացրած որոշումները, դա լուրջ չի լինի։ Պետք է առաջ գնանք, չենք կարող հետ գնալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերություններին և Ռուսաստանի հետ առկա տնտեսական խնդիրներին։
«Մենք պետք է առաջ գնանք, հետ գնալ չենք կարող»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ Մոսկվա կատարած այցը կառուցողական է եղել, և կողմերն ունեն մի շարք գաղափարներ ու առաջարկներ, որոնք քննարկվում են։
«Մոսկվա կատարելիք այցը, կարծես, արդեն մյուս շաբաթ է՝ ուղիղ մեկ շաբաթից։ Այդ ընթացքում կաշխատենք նաև երկկողմ ձևաչափով, որպեսզի գտնենք հնարավոր լուծումները»,- նշել է Փաշինյանը։