ՀՀ–ի հետ նման հարց չի քննարկվել. ԱԳՆ–ն` ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու մասին
04 Օգոստոսի 2026, 16:14
Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց պաշտոնական Երևանի հետ չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանին նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց նա։
Ավելի վաղ «Corriere della Sera» թերթը հայտնել էր, որ Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում ԵՄ անդամ պետությունների անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։
Թերթը նշել էր, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է` նման կենտրոններ բացվեն, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։