Հայաստանը պետք է դադարեցնի դեպի ՌԴ ձկան արտահանման հավաստագրումը․ «Ռոսսելխոզնադզոր»

01 Հունիսի 2026, 12:24

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը հայկական բոլոր ընկերությունների համար։ Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ 2026 թվականի մայիսի 21-27-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգումներ են իրականացրել Հայաստանի ձկնավերամշակող ձեռնարկություններում, ինչպես նաև այցելել են իշխան և այլ ձկնատեսակների պահման ու բուծման տնտեսություններ։

Միաժամանակ նշվում է, որ ձեռնարկությունների մոտ 50 տոկոսը հրաժարվել է ստուգում անցնելուց։

Նշվում է նաև, որ ստուգում անցած երկու գործարանների արտադրանքը կներմուծվի Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով։

Հիմա եթերում