ՀՀ պատմության մեջ առաջին անգամ այսքան ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները․ Գոհար Մելոյան

26 Հունիսի 2026, 17:50

Քաղաքականություն

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ իրավիճակում ենք, քանի որ մինչ այժմ այսքան քաղաքական ուժեր ընտրություններից հետո չէին դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։ Այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ՝ Գոհար Մելոյանը։

«Այս պահին քննվում են 7 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներ՝ բոլորն էլ ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքով, և մենք օգտվել ենք անվավերության բոլոր երեք հիմքերից»,- նշել է Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դիմումները գտնվում են քննության փուլում։