Հնագույն վանքերից մինչև Երևանի աշխույժ փողոցներ․ «Condé Nast Traveler»-ը՝ Հայաստանի մասին
15 Օգոստոսի 2026, 17:10
Ամերիկյան հանրահայտ «Condé Nast Traveler» ամսագիրը Հայաստանի մասին առանձին հոդված է հրապարակել՝ երկիրը ներկայացնելով որպես գրավիչ և մատչելի զբոսաշրջային ուղղություն։ Ամսագիրը ընդգծում է ՀՀ-ի հարուստ պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանների, և ժամանակակից Երևանի դինամիկ մթնոլորտի համադրությունը։
Հեղինակների խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջիկներին առաջարկում է յուրահատուկ փորձառություններ՝ մայրաքաղաքի աշխույժ փողոցներով ու սրճարաններով զբոսանքներից մինչև գեղատեսիլ կիրճերի ուսումնասիրություն, ստորգետնյա հացատներում ավանդական հացաթխմանը մասնակցություն և հնագույն վանքերի բացահայտում։ Առաջարկվող ուղղությունների շարքում նշվում են նաև Գյումրին և Դիլիջանը։
Հայաստանը ներկայացվում է որպես փոքր, բայց բազմազան երկիր, որտեղ ճանապարհորդները կարող են համատեղել հարուստ մշակութային ժառանգությունն ու ժամանակակից կյանքի ռիթմը։