Հորդառատ անձրևները հեղեղել են Ստամբուը․ կան զոհեր
15 Հոկտեմբերի 2026, 14:15
Հորդառատ անձրևների հետևանքով Ստամբուլում լայնածավալ հեղեղումներ են առաջացել։ Տարերքի հետևանքով ջրի տակ են անցել ճանապարհներ, բնակելի տներ և քաղաքային ենթակառուցվածքների օբյեկտներ։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ 14-ամյա դեռահաս։ Քաղաքում գրանցվել է հեղեղման 1277 դեպք և 15 սողանք, իսկ արտակարգ ծառայությունները ստացել են ավելի քան 2500 ահազանգ։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դպրոցներում դասերը չեղարկվել են, ինչպես նաև սահմանվել են տրանսպորտային սահմանափակումներ։