Հունիսի 7-ին տեղի է ունեցել ձայների հստակ գողություն․ հարցում՝ Շիրակի մարզում

01 Հուլիսի 2026, 16:45

Կարծիք

Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Շիրակի մարզում անցկացված հարցումները վկայում են, որ բնակիչների շրջանում առկա է անվստահություն ընտրական գործընթացների օրինականության նկատմամբ։

Բնակիչներից մեկն, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, խիստ քննադատել է գործող իշխանություններին՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդարությունն ու հավասար պայմաններում անցկացվելը։

Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իշխանության այն պնդումներին, թե ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները կաշառվել են։ Հարցման մասնակիցները դա անվանել են զրպարտություն։

«Ես ինքս ընտրել եմ ու քվեարկել եմ իմ խղճով, իմ մտքով, բայց ոչ մի կաշառք չեմ վերցրել։ Կխնդրեմ նման արտահայտություններից զերծ մնալ, ժողովրդին չզրպարտել։ Ո՛չ փողի խոսք է եղել, ո՛չ էլ առաջարկ»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բնակիչ իր խոսքում ընդգծել է՝ հունիսի 7-ին տեղի է ունեցել ձայների հստակ գողություն։

Հիմա եթերում