Հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան
06 Մայիսի 2025, 09:04
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը: Այս մասին հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում։ Գևորգ Ստեփանյանն ու նրա ընտանիքի անդամներն արթնացել են հարվածի ձայնից. մեքենայի ապակին կոտրել ու հրկիզել են մեքենայի սրահը։ Տուժածներ չկան։ Կատարվածի մեջ Սուքիասյանը մեղադրում է գործող իշխանությանը։