«Իլհամ, Դուք հիասքանչ եք»․ Թրամփը Բաքվի համար երկարաձգել է 907-րդ ակտի կասեցումը
02 Հունիսի 2026, 14:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին է ուղարկել ամերիկյան պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու մասին հուշագիրը։ Հրապարակված փաստաթղթի լուսանցքում առկա է ԱՄՆ նախագահի անձնական ստորագրությունը, ինչպես նաև ձեռագիր հետևյալ գրությունը. «Իլհամ, Դուք հիասքանչ եք»։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կասեցնում է 1992 թվականին Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը։ Այս դրույթով արգելվում էր ամերիկյան կառավարականը ցանկացած ուղղակի օգնություն տրամադրել Բաքվին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով։
