Իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է. Էսմայիլ Բաղայի
20 Ապրիլի 2026, 12:30
Իրանական առևտրային նավի վրա հարձակումը «ագրեսիայի օրինակ» է: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
«ԱՄՆ-ը հակասական քայլերով և հրադադարի պայմանների խախտմամբ ցույց է տալիս, որ լուրջ չէ դիվանագիտական գործընթացում։ Այս իրավիճակը խորացնում է Իրանում անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ, և Թեհրանը հետագա քայլերը կձեռնարկի՝ ելնելով ազգային շահերից»,-ընդգծել է նա: