Իրանի առաջին փոխնախագահը կզբաղեցնի Ռաիսիի պաշտոնը

20 Մայիսի 2024, 09:41

Քաղաքականություն

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը 50 օրով կփոխարինի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, որ զոհվել է ավիավթարից, մինչև նոր նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտնում է տեղական IRIB հեռուստաալիքը։

Նշվում է, որ ընտրությունները կազմակերպելու է հատուկ խորհուրդը։

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը, նախնական տվյալներով, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կործանվել է:

Հիմա եթերում